Խղճում եմ իրենց, սրանով նեղություն չեն տալիս. Սաղաթելյանը՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից իրեն զրկելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ ընդդիմությանը ԱԺ պաշտոններից զրկելու նախաձեռնությունը երկրորդական է։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։

Երեկ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հաստատել էր, որ խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել Սաղաթելյանին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ խղճում է ՔՊ-ականներին այս քայլի համար։ «Թող տեսնեն երկրի առջև կանգնած մարտահրավերները, սպառնալիքներն ու իրենց քննարկած հարցերը»։

Սաղաթելյանը նաև չբացառեց, որ «Հայաստան» խմբակցությունից կլինեն պատգամավորական մանդատից հրաժարվողներ։

Մանրամասները՝ տեսանյութում։