ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահը Լորա Հոչլան է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

2

ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն նոր համանախագահ ունի։

«Ինչպես պաշտոնապես տեղեկացրել ենք ներգրավված բոլոր կողմերին, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն է Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոչլան»,-«Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

ԱՄՆ պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրության մեջ:

--00—ԻԴ