Բերձորը մերը չէ, այնտեղ հայկական զորք չկա, ադրբեջանցիներն են թողել, որ ռուս խաղաղապահներ լինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

«Կարող ենք գոռալ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց Ադրբեջանը չի ասելու՝ հասկացանք, ցտեսություն, պետք է հասկանալ, որ Արցախի անկախության մասով մենք դաշնակից չունենք: Միայն գոռալով, դրոշ վառելով ու ջահերով երթով չէ, Արցախի հարցը պետք է լուծվի միջազգային համաձայնությամբ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Բերձորը պետք է հանձնվի, պատգամավորը նշեց, որ Բերձորը միայն պատմականորեն է մերը, միջազգային ամբողջ միջավայրը գտնում է, որ դա Ադրբեջանի տարածք է. «Բերձորը մերը չէ, այնտեղ հայկական զորք կագնած չէ, ադրբեջանցիներն են թողել, որ ռուս խաղաղապահներ լինեն: Եթե պնդենք՝ Բերձորը մերն է, պետք է պատրաստ լինենք զորքով պաշտպանելու, բայց ոչ մեկը չի ասելու, որ Ադրբեջանն ագրեսոր է»:

Հարցին, եթե Բերձորը մերը չէր, ինչո՞ւ մինչև հիմա հանձման պահանջ չի դրվել, և այս իշխանության ժամանակ է հարցը բարձրացվել, պատգամավորը նշեց. «Նախկինում Լաչինի հանձման մասին քննարկում չի եղել, քանի որ խոստացել են հանձնել՝ իրենք էլ սպասել են»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր