Համաշխարհային ճգնաժամը կհասնի Հայաստան աշնանը․ «ուժեղ դրամը» արգելակում է տնտեսությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

«Դրամն արժևորվել է 20 տոկոսով, իսկ գները 20 տոկոսով չեն ընկել։ Նման բան չի լինի նաև հիմա։ Երբ դրամի արժեքն ընկնում է, գներն ավելանում են, իսկ երբ դրամն է թանկանում, գները չեն իջնում։ Եվ ահա, երբ դրամի արժեքն ընկնի, իսկ դա տեղի կունենա, գները կբարձրանան։ Այսինքն ԿԲ-ի պայքարն ինֆլյացիայի դեմ նպատակին չի հասնի»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։

«Գործազրկության պատճառներից մեկը բարձր տոկոսադրույքներն են։ Նման բարձր տոկոսի դեպքում ոչ ոք չի կարող բիզնես հիմնել, քանի որ տարբեր բիզնես ոլորտներում եկամուտը կազմում է շուրջ 10 տոկոս, իսկ տոկոսները բարձր են»,-նշել է տնտեսագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։