ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել են թմրավաճառության վերաբերյալ հերթական օպերատիվ տեղեկությունը, որն իրացրել են Արաբկիրի քրեական հետախույզների հետ համագործակցելով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Հունիսի 23-ին մայրաքաղաքի Հրաչյա Քոչարի փողոցից նրանք բերման ենթարկեցին 30 և 33 տարեկան երկու տղամարդու՝ «Մերսեդեսով» հանդերձ: Արաբկիրի բաժնում նրանք խուզարկվեցին։ Հայտնաբերվեցին տարբեր քաշով կոկաին, մեթամֆետամին, հերոին ու գաղտնի փականով դանակ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին, որոնց արդյունքում պարզվեց նաև, թե նրանք որտեղ և ումից են ձեռք բերել թմրամիջոցները:
Թմրամիջոց իրացնողը, որը Երևանում բնակվող 45-ամյա տղամարդ է, ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նույն օրը խուզարկություն կատարվեց նրա բնակության վայրում: Հայտնաբերվեց 7 գրամից ավելի կոկաին և մոտ 90 գրամից ավելի մեթամֆետամին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ: Գնորդները ձերբակալվել են, իրացնողները` կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
--00—ՀԶ