Նոր Նորքում գտնվող տնակում հայտնաբերվել է տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 29, 24News

b7773e89afb9c27442cf673089a6bfa1_v1.thumb_.jpg

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:10–ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող բանկերից մեկի մասնաճյուղի հարևանությամբ գտնվող տնակում դի կա: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հեքտեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

--00—ՀԶ