Պայքարը շարունակվելու է նոր թափով․ կգա ժամանակը, կտեսնեք, Իշխան Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 30, 24News

Իշխան Սաղաթելյան ՔՊ Նիկոլ

Մենք փողոցային 24-ժամյա ակցիաների ինտենսիվությունը փոքր-ինչ քչացնում ենք, բայց այդ ժամանակն օգտագործում ենք շարժումն ընդլայնելու, կազմակերպական և մնացած հարցերը լուծելու համար։ Պայքարը շարունակվելու է նոր թափով։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Շարժումը նոր թափ է ստանալու։ Կգա ժամանակը, կտեսնեք, պարտավոր ենք իրոք գիշեր-ցերեկ աշխատել և աշխատանքով ցույց տալ արդյունքը»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը նշեց, որ իրենք ընթացքում ընդունել ենք ցավոտ որոշումներ, որոնք շատ մարդկանց համար այդ պահին հասկանալի չեն եղել, բայց իրենք պատասխանատու ենք շարժման հաջողության ու վերջնարդյունքի համար»,- ընդգծել է Սաղաթելյանը։

--00--ԱՀ