Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

62896919-a2f2-4bec-a78b-3aad0ae29668.jpg

Երկօրյա այցով Հայաստան ժամանած Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալ իր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ մեկ րոպե լռությամբ հարգելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Սվենյա Շուլցեին ուղեկցել են նաև՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և նախարարի գլխավորած պատվիրակության անդամները։

--00--ԶՀ