Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

239992.jpg

Հովակիմ Հովակիմյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու:

Այս մասին համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հրամանագրում ասվում է.

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 166-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը.

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջադրել Հովակիմ Հովակիմյանի թեկնածությունը:

Նշենք, որ Հովակիմյանը մինչ այս զբաղեցրել է Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնը:

--00--ԶՀ

Տեսանյութեր