«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ տեղափոխված կինը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հասարակական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատաստվում հունիսի 28-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից նշված բաժին ստացված ահազանգի փաստով։

Նշված բուժկենտրոնից հայտնել են, որ օրեր առաջ «գանգուղեղային վնասվածք, կոմա» ախտորոշմամբ իրենց մոտ տեղափոխված կինը մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ՝ 70-ամյա Ռուբինա Բ-ն էր, ով, ըստ հարազատների հայտարարության, տանը վայր է ընկել։ 

--00--ՏՏ

Տեսանյութեր