Ժամկետային զինծառայող Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

զինվոր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանգրով Հրաչիկ Փիլիպոսյանը հետմահու պարգեւատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հրմանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.

 

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հրաչիկ Վաչիկի ՓԻԼԻՊՈՍՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

--00—ԻԴ