Իգոր Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

ասա

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Իգոր Խաչատուրովը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մայիսի 17-ին, ժամը 08:30-ի սահմաններում, ընդդիմության նախաձեռնության մի խումբ մասնակիցներ Կիևյան փողոցի 15 հասցեի մոտակայքում փակել են ճանապարհը՝ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ըստ ՔԿ-ի՝ այդ հատվածում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներն իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել են բացել ճանապարհը՝ փորձելով նրանց հեռացնել ճանապարհից, որի ընթացքում նախաձեռնության մասնակիցներից երկուսը ձեռքերով հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկանի կրծքավանդակի շրջանում, ինչի արդյունքում վերջինս կորցրել է գիտակցությունը: Իգոր Խաչատուրովը կալանավորված է։

Օրերս հայտնի դարձավ, որ ՔԿ-ն նախաքննության ավարտ է հայտարարել, գործն ուղարկվել է դատարան։ «Դատալեքս» համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ գործը դատարան մուտք է եղել երեկ՝ հունիսի 30-ին և նույն օրը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

--00—ԻԴ