«Կաշխատեմ ընկերներիս հետ՝ ընդդիմադիր դաշտում». Մարտուն Գրիգորյանը վերցնում է պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

մարտուն

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը կվերցնի Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Ես խմբակցությունից դուրս գալու խնդիր չեմ տեսնում: Կաշխատեմ ընկերներիս հետ՝ ընդդիմադիր դաշտում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Գրիգորյանը նշեց, որ դեռեւս չի որոշել, թե մշտական որ հանձնաժողովում կընդգրկվի:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատը:

--00—ԻԴ

Տեսանյութեր