Դատախազությունը վերջապես ունեցավ իր թանգարանը․ Գոռ Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

հասարակական

Դատախազությունը վերջապես ունեցավ իր պատմության թանգարանը, ինչի առթիվ շնորհավորում եմ այդ պատմությունը կերտած վետերաններին, դատախազության նախկին ու այդ պատմությունը հիմա կերտող գործող աշխատակիցներին։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ինձ համար իսկապես պատիվ է շփվել այդ նմուշներին, որովհետեւ դրանք նախևառաջ մեր պետության ու պետականության մի չափազանց կարևոր ինստիտուցիոնալ բաղադրիչի պատմությանն առերեսվելու, դրա մի համեստ մասնիկը լինելու երանությունն զգալու հնարավորություն են տալիս։

Հ.Գ. Դիմում են բոլոր նրանց, հատկապես դատախազության նախկին աշխատակիցներին, հանգուցյալ դատախազների ընտանիքներին, ովքեր ունեն Հայաստանի երեք Հանրապետությունների դատախազությանն առնչվող արժեքավոր նմուշներ, խնդրում եմ փոխանցել Գլխավոր դատախազությանը՝ ցուցանմուշներն էլ ավելի հարստացնելու համար։ Կարող եք անհոգ լինել՝ դրանք պատշաճ կխնամվեն և կպահպանվեն»,- գրել է նա։

--00--ՏՏ