Ափսոս, որ չգնահատվեցի իմ երկրի կողմից. կանադահայ բռնցքամարտիկն այլևս չի ներկայացնի Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 1, 24News

291684753_5565550096802806_850

Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ այլևս չի ներկայացնելու Հայաստանը:

«Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ,որ ցավոք սրտի ես էլ չեմ ներկայացնելու Հայաստանն ու մեր եռագույնը: 28 պրոֆեսիոնալ մենամարտ հաղթելուց հետո, Wbo վարկածի մինչև 24 տարեկանների աշխարհի չեմպիոն լինելուց հետո,ամբողջ աշխարհում բարձր մակարդակի վրա ՀՀ դրոշն ու անունը պահելուց հետո,27 տարեկանս լրանալուց հետո,պատերազմի ժամանակ մեծ օգնություններ տալուց հետո, լինելով Կանադայի քաղաքացի և այսքանից հետո շարունակական առհամարհանք ու մերժում ստանալ իմ երկրի կողմից,կարծում եմ,որ վերջն է:

Ափսոս, որ չգնահատվեցի իմ իսկ երկրի կողմից և մնացի հետախուզման տակ գտնվող անձ:Անչափ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց,ովքեր միշտ ինձ աջակցել ու աջակցում են:Անկախ ամեն ինչից, հպարտ եմ,որ Հայ եմ»,- գրել է նա:

--00--ԶՀ