Մենք չենք որոշում՝ լինենք գուբերնիա, թե՞ վիլայեթ․ Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

«Մեր պետականությունն իջեցված է այն մակարդակին, որ այսօր լուրջ աշխարհաքաղաքական խաղացողներն են մեր փոխարեն որոշում՝ դառնանք վիլայե՞ք, թե՞ գուբեռնիա»,- Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման եթերում ասել է հայտնի մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը։ Նրա կարծիքով՝ հիմա էականը ոչ թե քաղաքական կողմնորոշումներն են, այլ պետականության և ազգի պահպանման հարցերը։

«Ես թքած ունեմ քաղաքականության վրա, բայց պարտավոր եմ արտահայտել իմ քաղաքացիական դիրքորոշումը։ Մենք չենք կարող հանգիստ նստել և երկրում կատարվածին անհաղորդ մնալ։ Դա վտանգավոր և հանցավոր կեցվածք է։ Առաջին հերթին պետք է լինել քաղաքացի, հետո մուլտիպլիկատոր»,- նշել է Սահակյանցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր