«Ուժե՛ղ տղա» եմ. Փաշինյանը Քոչարյանին, այո՛, ցույց տվեց իր քաղաքական մկանները. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Երբ հայտնի դարձավ, որ ընդդիմությունը չունի համապատասխան ռեսուրս իր հռչակած նպատակներն իրագործելու համար, իշխանությունը սկսեց իր օրակարգով շարժվել, և նախաձեռնեց այս պաշտոնազրկումները: Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելու ՔՊ նախաձեռնությանը՝ այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Այո՛, տեսնում եմ իշխանության կողմից որոշակի ընդգծված վերաբերմունք «Հայաստան» խմբակցության և համապատասխանաբար Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Որպեսզի նման բան ընդդիմության հետ տեղի չունենար, պետք է կենտրոնանալ ոչ թե անձերի, այլ քաղաքական ծրագրերի և մեխանիզմների վրա, ԱԺ-ում ոչ թե ծեծ ու ջարդ անել, այլ ծրագրային կոնցեպտներ ու ելույթներ ունենալ»,- ասել է Իսկանդարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին և Արցախյան հիմնախնդրին:

Մանրամասները՝ տեսանյութում: