Փաշինյանն ընդունել է «Տաշիր»-ի նախագահ Սամվել Կարապետյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիր Սամվել Կարապետյանին:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերին, «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու ապագայում նախատեսվող նախագծերին։

Կարևորվել է դրանց արդյունավետ իրականացումն ու ծրագրերի շարունակականության ապահովումը:

--00--ԱՀ