Բարոյական հարց է, Թագուհի Թովմասյանը «Հայաստան» դաշինքի քվոտայով է դարձել հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

Պաշտոնից զրկվելը որևիցե կերպ չի ազդելու մեր գործունեության վրա, իսկ կոնկրետ իմ դեպքով սա հնարավորություն է տալիս իշխանություններին նեղ անձնական խնդիրները լոբբինգ անել տնտեսական հանձնաժողովում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի, իրենք սպասում էին նմանատիպ որոշմանը, իրենց այնտեղ գտնվելը թույլ չէր տալիս, որ ապօրինի որոշումներ կայացնեին։

Խոսելով ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի որոշման մասին՝ հրաժարական չտալ, Հակոբյանը նկատեց, որ այն «Հայաստան» դաշինքի քվոտան էր։ «Մնացյալը բարոյական հարց է», - հավելեց նա

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱՀ