Ստյոպա Մկրտչյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 2, 24News

1087420.jpg

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը այլ ակումբում կշարունակի ելույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 1 տարվա վարձակալությունից հետո «Արարատ-Արմենիա»-ի կազմ է վերադարձել Հայաստանի երիտասարդական ու ազգային հավաքականների պաշտպան Ստյոպա Մկրտչյանը:

Մկրտչյանը «Արարատ-Արմենիայի» սան է: 2021թ-ի ամռանը վարձակալության հիմունքներով նա տեղափոխվեց ԲԿՄԱ՝ թիմի կազմում հանդես գալով երիտասարդական հավաքականի իր խաղընկերների հետ, ու արագ դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը:

2022թ-ի մարտ 24-ին նա իր նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Այս ընթացքում նա մասնակցել է ազգային թիմի կազմում 5 խաղի, որոնցից 2-ը՝ ընկերական, իսկ 3-ը՝ ՈՒԵՖԱ-ի ազգերի լիգայի շրջանակում:

--00--ԶՀ