«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել ներդրումային նախաձեռնությունները

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 2, 24News

նախ

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ կառավարությունում անցկացված «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի առաջին քննարկմանը։

Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակը՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանի տնտեսության զարգացմանն ուղղված իր բոլոր գործողություններում, նախաձեռնություններում միջազգային գործընկերների աջակցությամբ տնտեսության տարբեր ոլորտների ծրագրերի մշակման և իրականացման ջանքերում իր առջև նպատակ ունի Հայաստանում կայուն տնտեսության հաստատումը համակցել կանաչ տնտեսության  կառուցման հետ։

--00—ԻԴ

Տեսանյութեր