Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 2, 24News

796a8e4b-6735-409f-b8c8-45726eb0ed92.jpg

Այս տարվա հուլիսին Երևանը դարձել է ռուսաստանցիների համար ամենազանգվածային արտասահմանյան զբոսաշրջային ուղղությունը, ըստ ՏԱՍՍ-ի համար հավաքագրված Aviasales վիճակագրության:

«Երևանը հուլիս ամսվա ամենաշատ ամրագրված ուղղությունների վարկանիշում զբաղեցրել է յոթերորդ տեղը՝ Aviasales-ով գնված բոլոր ավիատոմսերի 2,9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին։

Հուլիսին մեկ անձի համար դեպի Երևան երկկողմանի ավիատոմսերի միջին կտրոնը կազմում է 26 054 ռուբլի»,- ՏԱՍՍ-ին հայտնել են մամուլի ծառայությունում։

--00--ԶՀ