Ամեն ինչ անում են թշնամուն զիջել այն, ինչ նա պահանջում է․ Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Տարիներ առաջ (ի նկատի ունեմ մինչև 2018-ը), երբ հայրենական իշխանություններն անընդհատ զգուշացնում էին, որ ամեն պահ կարող է պատերազմը վերսկսվել, ընդիմադիր կոչված ապազգայիններն ասում էին, որ <<իշխող ռեժիմն>> իր իշխանությունը պահելու համար հասարակությանը վախեցնում է պատերազմով...

Այսօր, երբ երկրի ղեկին են պատերազմի վերսկսմանը <<չհավատացող>> երեկվա ընդդիմադիրները և այն <<գերագույն>> պատահականությունը, որն ընդամենը ամիսներ առաջ միամիտ հանրության ուղեղը լվանում էր <<խաղաղության դարաշրջան>> բացելու   սին խոստումներով, գրեթե ամենօրյա ռեժիմով, ինքն է արդեն սկսել ամենատարբեր ամբիոներից ժողովրդին վախեցնել պատերազմի վերսկսման վտանգով...

Այն, որ ինչպես երեկ, այնպես էլ այսօր պատերազմի վերսկսման վտանգը եղել է ու կա, դա միանշանակ է:

Սակայն իրավիճակի մատուցման տարբերությունը կայանում է նրանում, որ, եթե երեկ իշխանություններն զգուշացնում էին պատերազմի վերսկսման մասին, խնդիր ունենալով համազգային միասնությամբ պատրաստ լինել երկիրը պաշտպանել արտաքին թշնամուց, ապա այսօր իշխանությունը բռնազավթած պատահականությունները, իբր պատերազմից խուսափելու համար, ամեն ինչ անում են  թշնամուն զիջել այն, ինչ նա պահանջում է...»։

--00--ՀԱ