Համբարձում Մաթևոսյանը և Գնել Սանոսյանն այցելել են Լոռու մարզ, հետևել շինաշխատանքների ընթացքին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

․

Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, փոխմարզպետ Գոռ Ասրյանին, «Ճանապարհային դեպարտամենտի» տնօրեն Գոռ Ավետիսյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Այցելել ենք Ակներ գյուղ, հանդիպել բնակիչներին, ներկայացրել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընթացքը։ Նախագիծը պատրաստ է, ուղարկվել է փորձաքննության։ Վերջնական հաստատումից հետո կհայտարարվի մրցույթ։ Ճանապարհի հիմնանորոգման նախագծային արժեքը 2.3 մլրդ դրամ է կազմել (շուրջ 5.6 մլն դոլար)։

Կանգառ ենք կատարել Սանահին կայարան թաղամասում, լսել բնակիչների դիտարկումները, ինչպես նաև զույգ կամուրջների շինհրապարակում։

Փոխվարչապետը հետևել է աշխատանքների ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Կառավարության գործընկերներիս շնորհակալ եմ Ալավերդի համայնքի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար»,- գրել է Մկրչտյանը:

--00--ԱՀ