Աշխարհում կայունություն չի լինելու, մեզ սպասում են դժվարին տասնամյակներ. Բորդաչյով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 2, 24News 

«Մենք թևակոխում ենք զգալի փոփոխությունների դարաշրջան և մեզ բոլորիս՝ ռուսներին, հայերին, ամերիկացիներին սպասվում են ոչ սովորական ժամանակներ, որոնք երկար կտևեն։ Մեզ սպասվում է ցավի, տանջանքի և անարդարության տասնամյակ»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է Վալդայի ակումբի տնօրեն, քաղաքագետ Տիմոֆեյ Բորդաչևը։

Ըստ քաղաքագետի՝ ավարտվել է անցումային շրջանը, որը սկսվել էր սառը պատերազմից հետո։ Երեսուն տարի ամերիկացիները փորձում էին հաստատել միաբևեռ աշխարհ, կորզելով ինչքան հնարավոր է շատ եկամուտներ մարդկությունից։

«Ռուսաստանը վճռականորեն և հետևողականորեն հանդես է գալիս ռազմա-քաղաքական ոլորտում ԱՄՆ-ի գերակայության դեմ, և այսօր Ամերիկան չի կարողանում գլուխ հանել ո՛չ համաշխարհային, ո՛չ սեփական տնտեսությունից»,-նշել է Բորդաչևը։

Քաղաքագետի կարծիքով՝ աշխարհում դիմակայությունը չի ավարտվի ուկրաինական կոնֆլիկտով, քանի որ երկրի վրա շատ պայթյունավտանգ կետեր կան։

Մանրամասները՝ տեսանյութում։