Դոկտոր մահի գրառումը, որ ԵԱՀԿ ՄԽ-ն սպառել է իրեն, վստահ եմ, որ Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը չէր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 2, 24News

քաղաքական

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Դոկտոր մահի այսօրվա գրառումն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս սպառել է իրեն և որ մենք պետք է կոտրենք «կարծրատիպը», որ անհնար է ապրել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, վստահ եմ, հենց իր՝ Արսեն Թորոսյանի նախաձեռնությունը չէր։ Սա այս իշխանությունների նոր «know-how»-ն էր, որ դաշտ նետվեց այդքան մահ բերած իրենց թիմակցի շուրթերով։ 

Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ։ Դե իսկ Մինսկի խումբն էլ թող գրողի ծոցը գնա. նախկինների սրտի ֆորմատն է։

Ու այդպես էլ իշխում են։ Ինչը Ալիևի սրտով է՝ կառուցողական ու ժամանակակից են կոչում, ինչը ոչ՝ նախկին, վտանգավոր ու կարծրատիպ…