Տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը 22-ի փոխարեն կլինի 18 ժամ 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 3, 24News

Ժաննա Անդրեասյան

Նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։ Այս մասին ֆեյսբուքան իր էջում գրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հատկապես դասվարների համար եմ գրում․

Հարգելի ուսուցիչներ, նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։

Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»,- գրել է նա։

--00—ԼՄ