Իշխան Սաղաթելյանը անգործության էր մատնվել օգնականների հետ միասին, պաշտոնանկ անելը ճիշտ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

Իշխան Սաղաթելյանի ԱԺ փոխնախագահի պաշտոնը մեծ ինստիտուտ է, բայց այն անգործության էր մատնվել իր փորձագետների, օգնակաների հետ միասին, այդ պատճառով  պաշտոնանկ անելու որոշումը ճիշտ էր: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնանկ անելու հանգամանքին:

Պատգամավորը նշեց, որ իշխանությունը չի հավակնում ընդդիմության պաշտոններին, այդ պաշտոններում թեկնածու չեն առաջադրելու, եթե անգամ ընդդիմությունը թեկնածու չառաջադրի, չի կարծում, որ թիմում կքննարկվի թեկնածու առաջադրելու հարցը:  

Անդրադառնալով հարցին, թե ընդդիմադիր Արմեն Գևորգյանը ևս հրաժարվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից, իսկ Հայկ Մամիջանյանն ու Թադևոս Ավետիսյանն էլ փոխնախագահի պաշտոնից, պատգամավորը նշեց, որ ճգնաժամ չի լինի, քանի որ հանձնաժողովները շարունակելու են իրենց աշխատանքը, սակայն ընդդիմությունը կարևոր դեր ունի խորհրդարանում, երբ լինում են դահլիճում իշխանական պատգամավորները զգոնությունը չեն թուլացնում: 

Մանրամասները՝ տեսանյութում։