Բերձորը չհանձնելու տարբերակներ կան, այս վիճակը գաղտնի պայմանավորվածությունների հետևանք է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, Times․am:

Բերձորը չհանձնելու տարբերակներ կան, այս վիճակը գաղտնի պայմանավորվածությունների հետևանք է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ, դոցենտ, «Genesis Armenia» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։

Գասպարյանի համոզմամբ՝ Արցախում խիզախություն չունեն ասելու, որ ՀՀ-ն այլևս չի ներկայացնում իրենց անվտանգային շահերը, այնտեղ շատ լավ հասկանում են, որ եթե Արցախից էմոցիոնալ հայտարարություններ հնչեն, ապա ՀՀ-ն կդադարեցնի ֆինանսավորումը։

Ըստ քաղաքագետի՝ Արցախը պետք է դիմի համայն հայությանը, քանի որ պաշտոնական Երևանն իրեն այլևս չի ներկայացնում։

Բանախոսի պնդմամբ՝ վիճարկել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նշանակում է վիճարկել միաբջիջ իշխանության գոյությունն ընդհանրապես։ 

Մանրամասները՝ տեսանյութում։