Թեհրանում կհանդիպեն Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի արտգործնախարարները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 5, 24News

նկար

Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին Թեհրանում Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է IRNA-ն։

Ըստ աղբյուրի՝ եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել անցյալ տարի՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը։

--00—ԼՄ