Գերասիմ Վարդանյանի գործով դատը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 8, 24News

1657289894-6821.jpeg

երասիմ Վարդանյանի գործով դատը հետաձգվեց, քանի որ մյուս երկու մեղադրյալները` Բագրատ Եսայանը և Գառնիկ Մելքոնյանը, չէին ստացել մեղադրական եզրակացությունները:

 Հաջորդ նիստը տեղի կունենա երկուշաբթի` հուլիսի11-ին ժամը 17:00-ին: Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունենցավ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Դռնբաց նիստում պետք է քննարկվեր Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնեք, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է մայիսի 12-ին։ Նա ձերբակալվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի դեպքերով հարուցված քրեական գործով։

--00--ԶՀ