Ադրբեջանցիները ևս կարող են ՀՀ-Թուրքիա սահմանը հատել, իշխանությունը պետք է անվտանգություն ապահովվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 11, 24News

«Թուրքիայի հետ վերջին պայմանավորվածությունը փոքր քայլ է, առանձնապես օգուտ չեմ ակնկալում, թուրքական կողմը սկսել է փոքր քայլերի տակտիկա կիրառել, որ ժամանակ շահի ՀՀ-ի վրա ճնշելու, որպեսզի Ադրբեջանի հետ բանակցություններում զիջումների գնա»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Անդրադառնալով Թուրքիայի հետ ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի, սեղմ ժամկետներում երրորդ երկրների քաղաքացիները Հայաստան- Թուրքիա սահմանը հատելու հնարավորություն կունենան և հնարավոր կլինի Հայաստան -Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումներ իրականացնել, թուրքագետը նշեց, որ այդ համաձայնությամբ ադրբեջանցիները ևս կարող են սահմանը հատել, համապատասխան մարմինները պետք է շատ լուրջ նախապատրաստվեն ազգային, պետական անվտանգությունն ապահովվելու համար: 

Մանրամասները՝ տեսանյութում։