Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Անդորրային

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News

․

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը անդորրացի Գերնի Վինաս Սուարեսն էր՝ վաստակած 28 միավորով:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ:

--00--ԱՀ