Նամազ՝ Նոր Նորքի 9-րդ զանգվածում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

1

Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչներից մեկը 24News-ի խմբագրություն լուսանկար է ուղարկել, որում միջին տարիքի մի տղամարդ մանկապարտեզի մոտակայքում՝ հատակին ծնկած, ձեռքերը վեր բարձրացրած, տևական ժամանակ նամազ է արել՝ «առավոտյան երկռաքաթ աղոթք»։

Ըստ նամազի կանոնների՝ վայրը, որտեղ իրականացվում է նամազը, պետք է լինի ծիսականորեն մաքուր։ Նամազն իրականացվում է ըստ այն շարժումների ու դիրքերի, որոնք արել է Մուհամեդ մարգարեն․ դրանք փոխանցվել են սերնդեսերունդ: