Աննա Հակոբյանը պատշգամբում լոլիկ ու պղպեղ է աճեցրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News

նկար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու նշել, որ դրանցում իր կողմից աճեցված բանջարեղենն է:

«Իմ աճեցրած լոլիկներն են։ Երբ 25 տարի Իջեւանի հարս ես լինում, ի վերջո ինքդ լոլիկ, պղպեղ եւ այլ բարիքներ ես աճեցնում՝ անգամ Երեւանի կենտրոնում:

Ասօր մեր պատշգամբում բերքահավաք էր»,-գրել է վարչապետի տիկինը:

--00—ԼՄ