Գեղարքունիքում Honda-ն բախվել է կովին և հայտնվել դաշտում, կա 5 վիրավոր, կովը սատկել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

,

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 21։20-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում Honda Elison մակնիշի ավտոմեքենան բախվել է խոշոր եղջերավոր անասունի, հայտնում է shamshyan.com-ը։

Հարվածի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Հինգ մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ։ Բախման հետևանքով կովը սատկել է։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ  կառավարման կենտրոնը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների և խոշոր եղջերավոր անասունի տիրոջ ինքնությունը։ 

--00--ԱՀ