Ջաղինյանը կվերընտրվի. նոր իշխանության հետ հարաբերությունը կարգավորել է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 4-ին նշանակված են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի ընտրությունները: Ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը մեծ հավանականությամբ կվերընտրվի. նա կարողացել է հարաբերությունները կարգավորել նոր իշխանությունների հետ, որի ակնհայտ դրսևորումը նախորդ օրը Ջաղինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից ձայնագրման ստուդիա բացելու արարողությունն էր:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի հավակնորդ է նաև «Ա1+» հեռուստաընկերության սեփականատեր Մեսրոպ  Մովսեսյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: