Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

1

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։