UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

 

Յունեսկօ
Ermenihaber.am-ը գրում է, որ UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգման աղյուսակում արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը։

UNESCO-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով BBC-ի՝ թուրքերեն ծառայությանը տված հարցազրույցի շրջանակում, ասել է, որ Թուրքիայի տարածքում 18 վերացած կամ վերացող լեզու կա: Դրանցից 3-ը՝ ուբիխերենը, Մլահսո (արևելյան ասորերեն) և Կապադովկիայի հունարենն ամբողջովին վերացել են, իսկ հերթևիներենը (արամեական լեզու) վերացման եզրին է: Խիստ վտանգված լեզուներն են լադինոն ու գագաուզերենը:

Արևմտահայերենը, ռումիներենը, համշեներենը, լազերենը, Պոնտոսի հունարենը, աբխազերենը, սուրեթը դասակարգվել են որպես վերացման վտանգի տակ գտնվող լեզուներ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: