Տաշիրում բախվել են Mercedes-ը և Mitsubishi-ն. Լենինի փողոցի 4 բնակիչ հիվանդանոցում են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

մեքենա

Փետրվարի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։30-ի սահմանում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Տաշիրի բնակիչներ՝ 42-ամյա Հրայր Մուրադյանի վարած Mirsubishi IO մակնիշի 34 OV 504 համարանիշի և 48-ամյա Արմեն Ալեքսանյանի վարած Mercedes մակնիշի 35 ZA 599 համարանիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչներ, 25-ամյա Մալվինա Դավոյանը, 46-ամյա Ժասմինա Բարաբաշը, 23-ամյա Վլադիմիր Դավոյանը և 44-ամյա Վաչագան Բարաբաշը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Փփաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։