ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովի հերթական միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

Ալեքսանդր Գրիգորյանի անվան թատրոն-լաբորատորիան, ի դեմս թատրոնի հիմնադիր Նորա Գրիգորյանի` իրականացրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Ֆեդոտովի յուրահատուկ վարպետության դասը «Յանս» ակումբում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ մշակույթի հանձնաժողովի նախագահ Աննա Հովները։

Նախագիծն իրականացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Մշակույթի հանձնաժողովի աջակցությամբ:

Շնորհակալություն ենք հայտնում “YANS” ակումբին, ի դեմս գեղեցկուհի Արևիկ Ղազարյանի` դահլիճը սիրով տրամադրելու համար:

Նման նախագծերն անհրաժեշտ են բոլոր երիտասարդ արվեստագետների համար, քանի որ այսօր Հայաստանում գրեթե չեն իրականանում նմանատիպ դասեր:

Շնորհակալություն Սերգեյ Ֆեդոտովին պրոֆեսիոնալիզմի համար:

--00—ԻԴ