Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Իրինա

Մարինա Տաշչյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Այդ մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագրում:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 18-ի ԲԴԽ-11-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությունը՝

Մարինա Տաշչյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում: