2018-ին 530 ազատազրկված անձ պատժի կրումից պայմանական ազատվել է․ Prison Monitoring Group

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 22, 24News

քկհ

ՀՀ արդարադատության նախարարությունից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2018 թվականին թվով 530 ազատազրկված անձ պատժի կրումից պայմանական ազատվել է: Այս մասին տեղեկացնում է Prison Monitoring Group -ը, որն զբաղվում է կալանավայրերում դիտարկումներ իրականացնելով:

Վերջինս ներկայացրել է աղյուսակ, թե որ ՔԿՀ-ից ինչ թվով դատապարտյալներ են ազատ արձակվել, նշում է.

Կից ներկայացված աղյուսակից երևում է, որ առավել մեծ թվով դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատվել է ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ից, իսկ նվազագույն թիվը արձանագրվել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:

Համեմատության համար պետք է նշել, որ 2017 թվականին վաղաժամկետ ազատվել է 365 ազատազրկված անձ:

Ինչը ցույց է տալիս, որ 2018-ին պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի գործունեությունը բարելավվել է, իսկ ազատվածների թիվը՝ ավելացել: