Փրկարարները Բալահովիտ գյուղի տներից մեկում դի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

դի

Փետրվարի 22-ին՝ ժամը 10:15-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ծաղկունք 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ռ. Ա.-ի (ծնված 1955 թ.) դին: