Եթե կառավարությունը Toyota-ից մեքենա է գնում, ուրեմն Փաշինյանը կամ ստախոս է, կամ թալանչի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, 24News

Եթե կառավարությունը Toyota-ից մեքենա է գնում, ուրեմն Փաշինյանը կամ ստախոս է, կամ թալանչի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանի համոզմամբ՝ ներկայումս բավականին ժամանակակից կոռուպցիոն բուրգեր են ի հայտ եկել և առնվազն լուրջ կասկածներ կարող են լինել, որ դրանց մեջ ներգրավված են նաև իշխանության ներկայացուցիչները։

Պատգամավորը նշեց, որ իրենք խորհրդարան վերադառնալու են միայն իրենց օրակարգով, ըստ նրա, պատգամավորի աշխատանքը շատ ավելի լայն է և չի սահմանափակվում միայն նստաշրջաններին մասնակցելով։

Մանրամասները՝ տեսանյութում։