Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 22, 24News

Լին Թրեյսին

Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:

Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը: