Եթե ուզում եք, ապա ես պատրաստ եմ «կարիբյան ճգնաժամի». Պուտինը՝ Թրամփին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Թրամփ
Daily Mail-ը գրում է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական տեսանկյունից պատրաստ է նոր «կարիբյան ճգնաժամի, եթե, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այնքան անխոհեմ է, որ այդպիսի բան է ուզում»։ 

Պուտինը նաև նշել է, որ Միացյալ Նահանգների հետ սպառազինության նոր մրցավազք չի ցանկանում, սակայն այլընտրանք չի ունենա, եթե Վաշինգտոնը նոր հրթիռներ տեղակայի Եվրոպայում, քանի որ ամերիկյան հրթիռները վտանգ կներկայացնեն Մոսկվայի համար:

Հիշեցնենք, որ «կարիբյան ճգնաժամը» ծագել է 1962 թ., երբ ԽՍՀՄ-ը, ի պատասխան Թուրքիայում ամերիկյան հրթիռների տեղակայմանը, իր միջուկային հրթիռները տեղակայել է Կուբայում: Երկու գերտերությունների միջև նախապատերազմական իրավիճակ էր ստեղծվել, ինչի հետևանքով աշխարհը հայտնվել էր միջուկային պատերազմի սպառնալիքի շեմին:

Ավելի քան հինգ տասնամյակ անց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվածություն է, ինչը պայմանավորված է Վաշինգտոնի՝ Եվրոպայի տարածքում գործողության միջին շառավղով միջուկային հրթիռներ տեղակայելու ցանկությամբ: