Մարտի 1-ը քաղաքականացնելը լավ բան չէ, մարդիկ են զոհվել. ԲՀԿ խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ԲՀԿ-ն իր օրակարգն ունի՝ Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու հարցում։ Այդ մասին 24News-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Հարցին՝ միանալո՞ւ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած մարտիմեկյան երթին՝ Աբովյանն ասել է, թե խնդիրն այն չէ՝ ով է ներկա լինելու, ով՝ ոչ։ Կարևորն այն է, որ իրենք իրենց քաղաքական դիրքորոշումը մշտապես ներկայացրել են։ ԲՀԿ-ական պատգամավորը շեշտել է, որ չպետք է քաղաքականացնել հարցը, քանի որ այդ դեպքերի հետևանքով մարդիկ են զոհվել։ Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում