Թալանել են Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ԺՊ-ի տունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

ոսկի

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Սուքիասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 21-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։

Ժամը 22։30-ի սահմանում ոստիկանության Աշտարակի բաժին է դիմել փաստացի Աշտարակ քաղաքում բնակվող 51-ամյա Կարեն Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 22։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք մտել են Աշտարակի Փարպեցու փողոցի վրա գտնվող իր տուն և այնտեղից հափշտակել ոսկա զարդեր և գումար։

Ըստ աղբյուրի՝ գողը կամ գողերը տուն են մտել երկրորդ հարկի պատուհանից, իսկ Սիմոնյանն էլ աշխատում է Արագածոտնի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։