ՔՊ-ն կառուցված է հակառուսականության վրա, ԱԽ չորս անդամներ ընդգծված ռուսատյաց են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24News

ՔՊ-ն կառուցված է հակառուսականության վրա, ԱԽ չորս անդամներ ընդգծված ռուսատյաց են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ՝ Փաշինյանը հակառուս է, Լեհաստանի հետ ջերմացումը հենց այս պահին դրա ապացույցն է, ըստ նրա, տարօրինակ կերպով այդ երկրի հետ հարաբերությունները խորացվում են հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները խիստ սրված են։

Նախկին դեսպանի կարծիքով՝ ՀՀ-ն պետք է լավ հարաբերություններ ունենա բոլոր երկրների և աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, բայց նաև անհրաժեշտ է հաշվի առնել իրականությունը, քանի որ ներկայումս հայ ժողովրդի անվտանգությունը ապահովում են ռուս խաղապահները։

Մանրամասները՝ տեսանյութում։